Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2015 | 00:02

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից: Ամեն:
Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատավոր բաների. և իմ ականջներին՝ չար խոսքերը հաճույքով չլսելու. և իմ բերանին՝ սուտ չխոսելու. և իմ սրտին՝ չարություն չխորհելու. և իմ ձեռքերին՝ անիրավություն չգործելու. և իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու։ Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատվիրանների համաձայն, և ողորմիր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 2369

Մեկնաբանություններ